ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում՝ դիմելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Լուսավոր Հայաստանի» իր գործընկերներին:
«Ես ուզում եմ կոչ անել, պարո՛ն Աբովյան, տիկի՛ն Զոհրաբյան, ավելի զուսպ լինել, որովհետև էն երկու-երեք ամիսը, որում դուք էստեղ ձեզ թույլ էիք տալիս թե՛ տեղից բղավել, թե՛ նկատողություններ անել, թե՛ չգիտեմ՝ ամենակտրուկ ձևով արձագանքել՝ փորձելով ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, անցել է, վերջացավ, պրծավ: Եթե տեղյակ չեք, դուրս եկեք փողոց, կտեսնեք:
Ես պարոն Բաբաջանյանի ելույթի գրեթե բոլոր դրույթների հետ համաձայն եմ: Մի բան կա, որ չնշեցիք, պարո՛ն Բաբաջանյան, որ այստեղ մեզ մեղադրում են ամեն ինչի մեջ, 30 տարի իշխանություն եղած մարդիկ էս երկու տարում չարածների մեջ: Այո՛, չարեցինք: Որոշ մարդկանց Բենթլիները, դղյակները չհասցրեինք 2 տարում սարքել ԱԹՍ-ներ: Այո՛, մեղավոր ենք, դա էլ կուղղենք, վստահ եմ»,- ասաց Սիմոնյանը:
Բանախոսը կոչ արեց կոռեկտ լինել «Բարգավաճի», «Լուսավորի» իր գործընկերներին, հարգել միմյանց:
«Բավական է, եկեք հարգենք իրար, որովհետև եթե խոսք է լինելու, դրան այսուհետ նույն ձևի պատասխան է լինելու»,- ասաց Սիմոնյանը: