ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում է, որ Մարտունի և Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի Սոս, Ննգի, Քերթ, Կարմիր Շուկա, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ համայնքների մոտակայքում նախատեսվում են հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զենք-զինամթերքը հայտնաբերելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ և խուճապի չմատնվել:
Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը տեղեկացնում է, որ Այգեստան և Խնածախ համայնքների, ինչպես նաև Մարտունի քաղաքի մոտակայքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: