Զարգացման նոր տեմպեր որդեգրած Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այս հարցում խիստ նպաստավոր պայմաններ ստեղծեց համայնքի խոշորացումը, որի շնորհիվ ուշադրությունը կենտրոնացավ համայնքային ենթակառուցվածքների վերականգնման և ստեղծման վրա.
Արենիում ասֆալտապատվում և բարեկարգվում են համայնքային բոլոր ճանապարհները.
կառուցվում են խմելու և ոռոգման ջրագծեր, կույուղագծեր.
վերանորոգվում են մանկապարտեզներ.
լուսավորության նոր համակարգ է ներդրվել բոլոր բնակավայրերում.
անցկացվում է մալուխային ինտերնետ կապ:
Համայնքում գործում է քայլարշավորդական ակումբ, որը ակտիվ են պահում համայնքի երիտասարդները։
Այսօր համայնքի հենց փոքր բնակավայրերն են շահում հատկապես սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բարեփոխումների արդյունքում։