Ազգային ժողովը 96 կողմ, 10 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա ստեղծել միասնական սոցիալական ծառայություն: