Անցյալ տարի Թուրքիայի կառավարությունը խորհրդակցություններ էր անցկացրել Մեծ Բրիտանիայի հետ՝ ավիակիր ձեռք բերելու համար, բայց բանակցություններն անարդյունք են եղել՝ հայտնում է Middle East Eye-ը:
Գործարքին ծանոթ երկու անձ նշել է, որ կառավարությունը հարցում է արել Queen Elizabeth դասի նոր կամ շահագործումից հանված ավիակիր ձեռք բերելու հարցով, բայց բրիտանացի պաշտոնյաներից մերժում է ստացել:
Դրանից հետո Թուրքիան որոշել է կառուցել սեփական ավիակիրը, իսկ անգլիական կողմն Անկարային մերժելով՝ փոխարենն առաջարկել է իրականացնել Թուրքիայում արտադրվելիք ավիակրի նախագծումը և տրամադրել տեխնիկական աջակցություն: