ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցել է իր նախորդի ներգաղթի քաղաքականությունը չեղյալ հայտարարելու երկրորդ փուլին՝ ստորագրելով ներգաղթի վերաբերյալ Թրամփի հրամանները: Այսկերպ նա ցուցադրում է նաև Սպիտակ տան լիազորություններն ու սահմանափակումները` առանց Կոնգրեսի աջակցության, տեղեկացնում է Associated Press-ը:
Իր պաշտոնավարման առաջին երկու շաբաթվա ընթացքում Բայդենը ստորագրել է ընտանիքների բաժանման, սահմանների անվտանգության և օրինական ներգաղթի մասին մեկ տասնյակ նոր հրամաններ, որոնք օրինական կարգավիճակ և քաղաքացիություն են ապահովելու 11 միլիոն քաղաքացու:
«Ես նոր օրենք չեմ ստեղծում: Ես վերացնում եմ վատ քաղաքականությունը: Մենք պետք է ազատվենք նախորդ վարչակազմի բարոյական և ազգային խայտառակությունից»,- ասել է Բայդենը:
Նախատեսվում է Միացյալ Նահանգներում առանձնացված ընտանիքների համար ստեղծել իրավական կարգավիճակ և մատուցել հոգեկան առողջության ծառայություններ: