Twitter-ն էլ արգելափակել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Բոսֆորի համալսարանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին գրառումը, այն որակելով ատելության դրսևորում։ Նախարարը վիրավորել էր ցույցերի մասնակիցներին:
Ստամբուլի Բոսֆորի համալսարանի ուսանողներն արդեն մեկ ամիս է բողոքում են հաստատության նոր ռեկտորի՝ Մելիհ Բուլուի նշանակման դեմ: 1950 թ.-ի ռազմական հեղաշրջումից հետո առաջին անգամ ռեկտոր է նշանակվել ոչ համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչ, հաղորդում է Middle East Eye- ը:
Մելիհ Բուլուն Թուրքիայի իշխող «Արդարության և զարգացում» կուսակցության անդամ է և նախագահ Էրդողանի նշանակ անձը, ինչն էլ առաջացրել է ուսանողների վրդովմունքը:
Ցույցերը, որոնց ժամանակ ներկայացվել են «Համալսարանը մերն է» և «Ոստիկանություն, դուրս այստեղից» կարգախոսներով, անցել են իրավապահների հետ քաշքշուկներով: Ստամբուլի նահանգապետի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով հաստատում է 159 ցուցարարի ձերբակալությունը: