Ռուսաստանը փետրվարի 15-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Համապատասխան փաստաթուղթ է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնել է ՌԴ կառավարության մամուլի
ծառայությունը:
«Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի 15-ից վերականգնել Հայաստանի (Մոսկվա – Երևան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործում է «
Ճամփորդի՛ր առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը: Այն թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել Ռուսաստանի օդային սահմանը: