Հարավային Ավստրալիան Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչած և Ադրբեջանին ու Թուրքիային բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար դատապարտած երկրորդ ավստրալական նահանգն է: Ճանաչման բանաձևն ընդունվել է նահանգային խորհրդարանում։ Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Բանաձևը հաջորդում է 2020 թ. հոկտեմբերին Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի իրավական հանձնաժողովի ընդունած բանաձևին: Այն Ավստրալիայի դաշնային կառավարությանը կոչ է անում որպես հակամարտության մշտական լուծում և հետագա ռազմական գործողությունների փորձերից խուսափման երաշխիք՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Խորհրդարանական Թոմ Կոստանտոնիսը, առաջ բերելով պատմական բանաձևը, հայտարարել է. «Պանթուրքական ազգայնականության քաղաքականությունը, որը նախկինում հանգեցրել է ցեղասպանության, այժմ հետապնդվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից՝ սպառնալով Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտմամբ»։
Խորհրդարանը քննարկել է նաև բանաձևի քվեարկությունը հետաձգելու հարցը: Սակայն դա ձախողվել է խոսնակի նախձեռնությամբ։ Քննարկումները վերսկսվել են, և բանաձևը միաձայն ընդունվել է։ Բանաձևի ընդունման հարցում գործուն ներդրում են ունեցել նաև Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները: