Փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 259209 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 17271 թեստավորում, որից 11459-ը՝ հակամարմինների թեստով, 5812-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 580 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 250289 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3208:
Կարանտինային գոտում է գտնվում 480 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2520 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 283 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: