ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 2-ին հանդիպել է մեր երկրում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ:
Մելքումյանը շնորհավորել է դեսպանին նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա կարևորել է Բելառուսի հետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, մասնավորապես համատեղ ջանքերը գազի գնի հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու առումով:
Ալեքսանդր Կոնյուկը կոնկրետ ծրագրերի մասով տեղեկացրել է, որ իրենք առաջարկել են ստեղծել հայ-բելառուսական համատեղ ընկերություն, որը կզբաղվի վերելակների արտադրությամբ:
Միքայել Մելքումյանը շնորհավորել է բելառուս ժողովրդին Օստրովեցի նորակառույց ատոմակայանի շահագործման առթիվ՝ ընդգծելով Մեծամորի ատոմակայանի աշխատակիցների դերը հատկապես տուրբինային արտադրամասի շահագործման հարցում: