Փետրվարի 16-ից կմեկնարկեն շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբերի մրցաշարերը՝ տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Մինչ այդ փետրվարի 15-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանա մրցաշարերի բացման արարողությունը:
Նշենք, որ բարձրագույն խմբերի մրցաշարերի հաղթողները համարվում են այդ տարվա շախմատի Հայաստանի չեմպիոն և ընդգրկվում են հավաքականների կազմում: