ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գրասենյակը հայտարարել է, որ փաստաբաններ Դեյվիդ Շոենը և Բրյուս Լ. Քասթորը կգլխավորեն երկրորդ իմփիչմենթի դատավարության գործով իրավաբանական թիմը: Այս մասին տեղեկացնում է CNN-ը և հավելում, որ Թրամփի փաստաբաններից հինգը հեռացել են թիմից:
Ենթադրվում է, որ տարաձայնության պատճառը նախկին նախագահի ներկայացրած պահանջն է: Թրամփը ցանկացել է, որ փաստաբանները կենտրոնանան իր ընտրակեղծիքների պահանջների վրա, այլ ոչ թե իմփիչմենթի սահմանադրականության:
Փաստաբաններ Շոենն ու Քասթորը հայտարարել են, որ իմփիչմենթը, որի օգտին անցյալ շաբաթ քվեարկեց 45 սենատոր, հակասահմանադրական է:
Թրամփի իմփիչմենթի գործընթացը կսկսվի փետրվարի 8-ից հետո: Բանաձևը պարունակում է մեղադրական մեկ հոդված` ապստամբության հրահրում: Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին երկու անգամ իմփիչմենթ է հայտարարվել: