Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել։
«Շնորհակալ եմ ՀՀ վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար։ Շնորհակալ եմ նաև գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներից այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար։
Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել կոմիտեի աշխատակազմին շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի համար և մաղթել աշխատանքային և անձնական հաջողություններ»,- գրել է Բաբայանը: