Ղրղզստանի նախագահ Սադիր ժապարովը որոշում է կայացրել վերականգնել պաշտպանության նախարարությունը հանրապետությունում, տեղեկացնում է ТАСС-ը:
Ղրղզստանում այդ կառույցը գոյություն ուներ 1993-2015 թվականներին, որից հետո նախագահ Ալմազբեկ Աթամբաևի օրոք այն վերափոխվեց Պաշտպանության հարցերով պետական կոմիտեի: Այդ ժամանակ, նախագահի որոշմամբ, երկրի բոլոր ուժային և իրավապահ կառույցները, այդ թվում ՝ Պաշտպանության հարցերի պետական կոմիտեն, ենթարկվեցին Գլխավոր շտաբին:
Նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պաշտպանության նախարարության վերականգնման մասին հրամանագիրը Ժապարովը ստորագրել է «զինված ուժերի կառավարման համակարգը զարգացնելու նպատակով»: