Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները սկսել են նոր ուսումնամարզական հավաք:
Հունվարի 31-ից Օլիմպավանում իրենց հավաքն են սկսել հունահռոմեական ոճի ըմբիշները: Նրանք այնտեղ կլինեն մինչև փետրվարի 6-ը: Ազատ ոճայինները Օլիմպավանում կմարզվեն մինչև փետրվարի 13-ը:
Այնուհետև հունահռոմեականները կրկին հավաք կսկսեն Օլիմպավանում փետրվարի 10-24-ը, իսկ ազատ ոճայինները՝ 17-24-ը:
Երկու հավաքականներն էլ նախապատրաստվում են փետրվարի 24-28-ը Կիևում կայանալիք միջազգային մրցաշարի:
Թիմերի կազմերը հայտնի կդառնան ավելի ուշ: