Փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 258351 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 9056 թեստավորում, որից 5490-ը՝ հակամարմինների թեստով, 3566-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 681 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 249709 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 16 մարդ, ընդհանուր՝ 3194:
Կարանտինային գոտում է գտնվում 474 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2676 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 268 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: