ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում ասվում է, որ պատերազմում պարտությունից հետո սկսել է խորապես ուսումնասիրել բազմաթիվ ապացույցներ, որոնք վեր են հանում ՀՀ պաշտպանական գերատեսչության ամենաբարձր օղակներում կանգնած նախկին պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները։
«Մի քանի անգամ ավելի թանկ գնով ձեռք բերված ժամկետանց սպառազինության գործում Պատրոն Դավոն ունեցել է բարձրաստիճան պաշտոնյա հանցակիցներ։
Նամակագրական կապերով կարող եմ ապացուցել սպառազինություն մատակարարող ռուսական ընկերությունների և ՀՀ ՊՆ ամենաբարձր պաշտոնյաների ուղիղ հանցակցությունը բազմաթիվ դրվագներով։
Հույս ունեմ, որ այդ մարդիկ այսօր թիկնազորով շրջելու փոխարեն կբացահայտեն իրենց հանցանքը և գործած աններելի հանցագործության համար զղջման տեքստով հանդես կգան։
Եթե Պատրոն Դավոյի դեմ մեղադրանքը հաստատվեց դատարանի կողմից, ուրեմն իշխանությունը պիտի իմանա, որ նա միայնակ չէր կարող գործել, ու արագ կերպով պետք է հայտնաբերի նրա հետ ուղիղ կապի մեջ գտնվող հանցակից պաշտոնյաներին»,- գրել է պատգամավորը: