Թուրքիան ստիպված է արդիականացնել երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր հարվածային ուժը կազմող F-16 կործանիչները: Արդյունքում՝ յուրաքանչյուր կործանիչի վրա փոխարինվելու կամ նորացվելու է 1200-1500 անուն պահեստամաս, ինքնաթիռների շահագործման ժամկետը 8000 թռիչքային ժամից կհասցվի 12000 ժամի:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահին կից պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը, տեղեկացնում է ermenihaber-ը:
Թուրքիան ստիպված է դիմել այս քայլին, քանի որ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, Անկարան զրկվել է ՆԱՏՕ-ի 10 երկրի կողմից համատեղ իրականացվող 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների արտադրության նախագծին մասնակցելուց: