ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են:
Դժվարանացանելի հատվածներում ճանապարհաշինական մի քանի կազմակերպություններ իրականացրել են աղցանման աշխատանքներ: Այժմ ներպետական ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի և Վայոց ձորի մարզերի Սարավան-«Զանգեր» հատվածում ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ԱԻՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է բոլոր վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: