Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը Չինաստանի Ուհան քաղաքում է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառները բացահայտելու նպատակով: ԱՀԿ փորձագետների թիմը եղել է Ուհանի շուկայում, որտեղից, ըստ տարբեր վարկածների՝ տարածվել էր վարակը, այնուհետև Հուբեյ նահանգի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում: ԱՀԿ թիմի այցելությունների քարտեզը հստակեցվել է չինական կողմի հետ: Փորձագետներին արգելված է շփումը քաղաքացիների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: