ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ ԵԽԽՎ-ի ԵԺԿ քաղաքական խումբը գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի առաջ բարձրացրել է հայ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը՝ համաձայն 1949 թ. Ժնևյան կոնվենցիայի և նոյեմբերի 10-ի՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարության։
«Հիշեցնեմ, որ մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև ԱԼԴԵ քաղաքական խմբի ղեկավարը՝ ԵԽԽՎ֊ի լիագումար նիստի ժամանակ իր ունեցած ելույթով և դրան հաջորդող թվիթերյան գրառմամբ»,- գրել է պատգամավորը: