Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը. 1lurer.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հաստատեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Հավանություն տալու վերաբերյալ որոշումն ընդունվել է ՀՀ առողջապահության նախարարության հրահանգով՝ հիմնվելով Ռուսաստանում անցկացված կլինիկական փորձարկումների 3-րդ փուլի տվյալների վրա՝ առանց Հայաստանում լրացուցիչ հետազոտությունների։
2020 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան՝ մասնակցելու շարժական լաբորատորիայի բացման արարողությանը:
Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Ռուսական պատվաստանյութով փորձնական պատվաստվել էր 15 անձ: