Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ վերադարձն Արցախի իրենց մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերում բնակչությանը:
Ըստ ՌԴ ՊՆ կայքի՝ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 112 տեղահանված: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 51.851 մարդ:
Եղանակային վատ պայմանների պատճառով Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորները չեն իրականացրել ականազերծման և պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23936 պայթյունավտանգ առարկա: