Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը կալանավորվել է: Որոշումը քիչ առաջ հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունից տեղեկացրել են՝ Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ՝ «Եռաբլուրում» արած հայտարարությունների համար:
Հիշեցնենք՝ Վահան Բադասյանը «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել էր՝ կազմակերպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զենքով ֆիզիկապես վերացնելու գործընթաց: