Օտարերկրացիների համար սահմաններն այսօրվանից փակում է նաև Չեխիան: Երկիր մուտք գործել հնարավոր է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մուտքը կթույլատրվի օտարերկրացիներին, որոնք սովորում, աշխատում են Չեխիայում կամ հանրապետությունում բնակության թույլտվություն ունեն: Բացառություն է արվում ազգականներին այցելելու, բժշկական օգնություն ստանալու և հարսանիքների կամ հուղարկավորության արարողությունների մասնակցելու համար: Սահմանափակումը կգործի մինչև փետրվարի 15-ը:
Հունաստանն այսօրվանից ստիպված է եղել երկրի ներսում կարմիր գոտիներ առանձնացնել ու խստացնել այդ հատվածների սահմանափակումները, դրանց թվում է նաև մայրաքաղաք Աթենքը, Խալկիդիկին, Սանտորինին: Աթենքում նաև պարեկային ժամ է՝ ժամը 21:00-ից, մյուս կարմիր գոտիներում տնից դուրս գալն արգելվում է 18:00-ից: