Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։
«Հարգելի քաղաքացիներ, ճանապարհային դեպարտամենտը վստահեցնում է, որ եղանակային պայմանների փոքր-ինչ բարելավման դեպքում ճանապարհի ձնամաքրման և երթևեկության վերականգնմանն ուղղված աշխատանքները կկարգավորվեն։ Մինչ այդ կոչ ենք անում հետևել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպության աշխատողների հորդորներին»,- գրված է հայտարարությունում։