Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 676 նոր դեպք, մահացել՝ 11 հիվանդ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 257632: Այս մասին տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Մեկ օրում ապաքինվել է 1441 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 248537: Կարանտինային ռեժիմում է 530 մարդ, հատուկ վերահսկողության ներքո է 2694 մարդ: Քովիդ հյուրանոցներում է գտնվում 311 մարդ:
Կորոնավիրուսից երկրում 3159 մահ է արձանագրվել: