Գունավոր տնակներ տանող ուղին ձգվում է դեպի Սօս մանկական գյուղ, որտեղ փորձում են երեխաների մանկությունը դարձնել իսկապես գունավոր: Մոտ 70 երեխա է ապրում շուրջօրյա խնամքի տակ, նրանցից 29-ն արդեն Արցախից:
Երեխաների խաղերում լռել է պատերազմը, տողերում արթնացել ապրելու ցանկությունը: Բժշկից մինչև տիեզերագնաց, ուսուցչից մինչև զինվոր. Հայաստանի և Արցախի սոցապնախարարաների մոտ կարդում են իրենց շարադրությունները, թե ինչ են ուզում դառնալ, որտեղ ապրել: Ապա ամեն մեկին իր երազանքի մասնագիտության ճանապարհ տանող նվեր-գրքերից բացի խոստանում են՝ կօգնեն մեկ օր իրենց երազանքի մասնագիտությամբ ապրել:
Երեխաների տողերում անպակաս է հայրենիքը: Դեռ այս տարիքում ավելի պատասխանատու գործ ու մասնագիտություն մտքներով չի անցնում, քան արցախահայ լինելը: Իսկ շարադրություններից մեկի համար «ձեդա բաբոյի» հուշանվերով իր սենյակ վերադարձող 10-ամյա գեղեցկուհին իր տողերում պատմում է անմահացած եղբոր մասին, խոստանում նաև եղբոր անունից՝ «Եթե պատրաստ եմ փառավոր երթի, դուք չեք կարող քայլերս կոտրել»: