Իսպանական «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներ Յանիկ Կարասկոն և Մարիո Հերմոսոն վարակվել են կորոնավիրուսով՝ հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ խաղացողները գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
Լա լիգայի 20-րդ տուրից հետո մադրիդյան թիմը 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: