Կանադա մտնելու համար բոլորից կպահանջվի COVID-19-ի թեստ հանձնել օդանավակայանում, ապա հյուրանոցում սպասել թեստի արդյունքին: Հյուրանոցի վճարը գանձվում է ժամանողներից: Ծախսերը կկազմեն մոտ 2000 կանադական դոլար: Երկիրը սպասում է «Մոդեռնա» ըկերության պատվաստանյութին: «Թռիչքից առաջ արված թեստից բացի, առաջիկա շաբաթներին պահանջվելու է ՊՇՌ թեստ հանձնել նաև ժամանումից հետո: Հետո ճամփորդողները պետք է մինչև երեք օր սպասեն հյուրանոցում իրենց թեստի արդյունքին: Դա նրանց կարժենա 2000 դոլարից ավելի»,- ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: