Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի և Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործակցում են և ցանկանում են շարունակել երկխոսությունը՝ հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը: ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներ են, ՌԴ արտգործնախարարի ճեպազրույցի ժամանակ մեզ տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղում ընթացող իրադարձությունների մասին: Դա գործակցության ևս մի օրինակ է՝ ընդգծել է դեսպանը: