Հնդկաստանի իշխանությունները կոշտ են արձագանքել Քաշմիրի հակամարտությունում Պակիստանին սատարելու Թուրքիայի մտադրություններին: Հնդկական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարան արդեն աջակցում է Քաշմիրի գրոհայիններին՝ այնտեղ ուղարկելով վարձկաններ՝ հաղորդում է ermenihaber-ը:
Հնդկական բանակի պաշտոնաթող գեներալ-մայոր Գագան Բակշին հայտարարել է, որ եթե Թուրքիան միջամտի Քաշմիրի գործերին, Հնդկաստանը պետք է իր նավատորմն ուղարկի Էգեյան ծով և աջակցություն կցուցաբերի Հունաստանին:
«Էգեյան ծովում մեր ռազմանավերը կարող են մասնակցել Հունաստանի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժություններին, ինչը կմեծացնի Աթենքի հետ ռազմական փոխգործակցության համակարգումը: Դրանից հետո նպատակահարմար է, որ հունական նավերը հրավիրվեն Հնդկական օվկիանոս զորավարժությունների»,- նշել է Բակշին:
Հնդկաստանի իշխանությունները քննարկում են Բակշիի առաջարկած սցենարը և նշում, որ Թուրքիան անցնում է կարմիր գիծն ու վտանգավոր խաղ խաղում: