Այն քաղաքացիները, որոնք սահմանին կներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հաստատող փաստաթղթերի ամբողջական փաթեթ, կկարողանան մուտք գործել Վրաստանի տարածք՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտնել է, որ այդ քաղաքացիները ստիպված չեն լինի անցնել պարտադիր կարանտին:
Նախարարի խոսքով՝ ԵՄ-ի երկրներից, Իսրայելից, Շվեյցարիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից ժամանած հյուրերը կարող են մուտք գործել Վրաստանի տարածք առանց պատվաստման, սակայն նրանցից կպահանջվի ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ թեստի բացասական պատասխանն ապացուցող փաստաթուղթ: Այնուհետև հարկավոր կլինի նմանատիպ թեստ հանձնել նաև երկրում գտնվելու երրորդ օրը: Տվյալ դեպքում ինքնամեկուսացման կարիք չի լինի։