Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է:
ԱԱԾ-ից «Լուրեր»-ին հայտնեցին, որ դատարան միջնորդություն է ներկայացվել նրան կալանավորելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք՝ դատախազությունից տեղեկացրել են՝ Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Եռաբլուրում արած հայտարարությունների համար:
Հիշեցնենք՝ Վահան Բադասյանը երեկ «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել էր՝ կազմակերպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զենքով ֆիզիկապես վերացնելու գործընթաց: