Հունվարի 9-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Իլարիոն Վոլոկոլամսկի մետրոպոլիտի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի վարչությունում՝ տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Զրույցի հիմնական թեման եղել են միջկրոնական երկխոսության զարգացումն ու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հումանիտար ասպեկտների զարգացումները։
Ընդգծվել է նաև խաղաղության պահպանման գործում կրոնական համայնքների դերը, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդական առաքելությունը: