ԱՀ ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ հանրապետության տարածքից հայտնաբերված չպայթած կամ վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում և հարակից բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:
Տեղեկատու հեռախոս՝ 911: