Հունվարի 29-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։
Վահե Ղազարյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության և Բելառուսի ներքին գործերի նախարարության համագործակցությունը։
Ոստիկանության պետը երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։
Ալեքսանդր Կոնյուկը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա կապը երկու երկրների իրավապահ կառույցների միջև։
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր։