Il Tempo-ն հայտնում է, որ Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն ապաքինվել է մկանային վնասվածքից, որի պատճառով բաց թողեց «Սպեցիայի» դեմ նախորդ հանդիպումը ու, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Վերոնայի» դեմ առաջիկա խաղին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանն արդեն լիարժեք մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ, ու եթե անհարմարություն չզգա մինչև խաղը, ապա կարող է հայտնվել նաև մեկնարկային կազմում:
Նշվում է, որ Պաուլու Ֆոնսեկան դեռ չի կարող հույսեր կապել Պեդրոյի և Էդին Ջեկոյի հետ, որոնք շարունակում են ապաքինվել վնասվածքից ու մարզվում են անհատական ծրագրով: