Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տարեկան զեկույցում խոսքի ազատության ոտնահարման դեպքերի թվով Թուրքիան «առաջատար» դիրք է զբաղեցնում: Դիմումների քանակով Թուրքիան Ռուսաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում։ Ռուսաստանից գրանցվել է 13.800, իսկ Թուրքիայից՝ 11.150 դիմում։
2019 թվականի համեմատ Թուրքիայից ստացված դիմումները 2020 թվականին աճել են 27 տոկոսով՝ գրում է ermenihaber-ը: ՄԻԵԴ-ը Թուրքիայի հետ կապված 97 վճիռ է կայացրել, որից 85-ում առնվազն մեկ իրավունք ոտնահարվել է։
Թուրքիայում հիմնական խախտումներն արձանագրվել են խոսքի ազատության, արդար դատավարության իրավունքի, ազատության և անվտանգության բնագավառներում։