ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Եվրահանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Բյորն Զիբերտը հանդիպման ժամանակ Թուրքիան դիտարկել են որպես ընդհանուր մտահոգություն, գրում է ermenihaber-ը:
Հանդիպման ավարտից հետո ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակը հայտարարություն է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել միասին աշխատանք իրականացնել Թուրքիային և Չինաստանին առնչվող թեմաների վերաբերյալ:
Դեռևս դեկտեմբերին տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովից հետո կառույցը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ Թուրքիայի և Արևելյան Միջերկրականի հարցերի ուղղությամբ ավելի համակարգված գործունեություն ծավալելու մասին: