Հունվարի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166728 դեպք, որոնցից 156910-ը` առողջացած, 3069-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 644796 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1190 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք: Ունենք 265 առողջացած և մահվան 2 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 765 է: