Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) նախագահը սուր քննադատության է ենթարկել բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությանը՝ երկրների միջև կորոնավիրուսի պատվաստանյութերի չափաքանակները բաշխելու համար, և կոչ է արել արգելել ԵՄ գործարաններում արտադրվող դեղերի մատակարարումը կառույցի սահմաններից դուրս՝ տեղեկացնում է euronews-ը:
ԵՄ ղեկավարությունը քննարկում է իր պատվիրած և Բելգիայում արտադրված Pfizer/BioNTech կորոնավիրուսի պատվաստանյութերի Մեծ Բրիտանիա արտահանումը սահմանափակելու հնարավորությունը:
Որոշման պատճառներից մեկն այն է, որ AstraZeneca-ն ավելացրել է պատվաստանյութերի մատակարարումը Միացյալ Թագավորություն, որտեղ արտադրվում է դեղամիջոցի մի մասը: Ընկերությունն էլ իր այդ քայլը բացատրում է նրանով, որ բրիտանական առաքումների պայմանագիրը կնքվել է ավելի վաղ, քան ԵՄ-ի հետ:
Բնակչության պատվաստումներով Եվրոպան արդեն հետ է մնում Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, որոնք, ըստ Օքսֆորդի համալսարանի, պատվաստել են իրենց բնակչության, համապատասխանաբար, 11,3 և 7,1 տոկոսին, մինչդեռ ԵՄ-ում պատվաստվել է 450 միլիոն բնակչության միայն 2.2 տոկոսը: