ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը հունվարի 26-27-ը մասնակցել են աշխատանքային վեճերի կարգավորման թեմայով Եվրոպական հանձնաժողովի Թայեքս տեխնիկական օժանդակության գործիքի ներքո կազմակերպված առցանց աշխատաժողովին։
Երկօրյա ինտերակտիվ միջոցառման շրջանակներում լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի հանրապետության աշխատանքային վեճերի կարգավորման հանձնաժողովի փորձը։
Առցանց աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է Լիտվայի աշխատանքային վեճերի կարգավորման հանձնաժողովի մանդատը և գործառնական շրջանակը, կառույցի աշխատանքներում սոցիալական գործընկերների դերն ու պարտականությունները, հանձնաժողովի կողմից քննարկվող աշխատանքային վեճերի շրջանակը (տեսակները), հաշվետվողականության մեխանիզմը, պահանջվող մարդկային, ֆինանսական և ինստիտուցիոնալ ռեսուրսները և այլ հարցեր։
Փորձի փոխանակմանը միտված աշխատաժողովի արդյունքում ակնկալվում է, որ հայկական կողմի մասնագետները հետագայում, ըստ նպատակահարմարության, Հայաստանում կտեղայնացնեն ուսումնասիրված մոդելը։