ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության նախկին ավագ խորհրդական Ռոբերտ Մոլլին այս շաբաթ կնշանակվի Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց՝ հաղորդում է INTERFAX-ը՝ վկայակոչելով Associated Press-ին:
Նոր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բազմիցս ասել է, որ ԱՄՆ-ը կվերականգնի պարտավորությունները իրանական գործարքի նկատմամբ՝ մեղմացնելով պատժամիջոցները, եթե Իրանն էլ հետևի միջուկային ծրագրի պահանջներին:
Ըստ փորձագետների՝ Մոլլին հաջողություններ ունի «Իրանի միջուկային ծրագրի բանակցային գործընթացում», և Բլինքենը վստահ է, որ «նա ևս մեկ անգամ հաջողության կհասնի»:
Լրատվամիջոցներն էլ ենթադրում են, որ Մոլլիի նշանակումը կզայրացնի Թրամփի «բազեներին»: