Հունվարի 29-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:
Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում, արտաքին քաղաքականության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։