Դիտարկման 27 կետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, ինչպես նաև մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակչությանը:
Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 98 տեղահանված: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 51631 մարդ:
Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում մաքրվել է 37 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 15 բնակելի շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 16 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 820,3 հա տարածք, 242,8 կմ ճանապարհ, 944 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 889 պայթյունավտանգ առարկա: