Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի ելույթին, որի ընթացքում նա խոսել է Հոլոքոստի, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունների մասին:
Սնելը գրել է. «Հայոց ցեղասպանությունը ժխտողը, որը հիշատակում է այլ ցեղասպանությունների զոհերին, Թուրքիան լրագրողների համար դարձրել է ամենամեծ բանտը և մամուլի ազատության մասին հայտարարություններ է տարածում (ինչը նա արեց մոտ 2 շաբաթ առաջ): Պատկերացրեք՝ աշխատում եք թուրքական պրոպագանդայի գործիքներից մեկը համարվող ԶԼՄ-ում և ստիպված եք այդ ամենը լուսաբանել պարզ երեսով»: