Մեկ օրում Վրաստանում Կորոնավիրուսի 669 նոր դեպք է գրանցվել՝ տեղեկացնում է Aliq Media-ն:
Տվյալներն արձանագրվել են 19 311 թեստի հիման վրա՝ 2000 թեստով պակաս, քան նախօրեին էր, երբ 723 դրական էր գրանցվել։
Երկրում վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 256 956-ի։
Նոր դեպքերի 43%-ը Թբիլիսիում է (285)։ Ջավախքում 10, իսկ Քվեմո Սվանեթիում ընդամենը 1 դեպք է եղել։ Կորոնավիրուսը ևս 21 մարդու մահվան պատճառ է դարձել։ Մահացածների ընդհանուր թիվն այսպիսով հասել է 3148-ի։ Նախօրեի տվյալներով՝ ապաքինվել է 637 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 247 096 է։
Երկրում 6686 ակտիվ դեպք կա, մոտ 40%-ը ստացիոնար բուժում է ստանում։ Հիվանդանոցներում բուժվում է 610 ծանր հիվանդ։ Արհեստական շնչառության ապարատ է միացված 167 պացիենտի։