Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի մեկի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, երբ էլ դրանք կազմակերպվեն։
Երեկ մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում Քոչարյանը նաև նշել է՝ 17 քաղաքական ուժերը փորձեցին Նիկոլ Փաշինյանին հեռացնել լեգիտիմ ճանապարհով, սակայն չստացվեց:
Պատճառները, ըստ Քոչարյանի, տարբեր են: Սակայն, նրա համոզմամբ, մի ձեռքբերում «Հայրենիքի փրկության շարժումն» ունեցել է՝ իշխանությունը սկսել է խոսել արտահերթ ընտրությունների մասին: